Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի քաղաքացիական անձ, ահաբեկիչներից 6-ը ոչնչացվել են

Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Մելիքովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։

Շրջանի ղեկավարը նաև հավելել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։

Դաղստանի Հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus