«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել է այսօր կայանալիք ասուլիսի չեղարկման մասին:
«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,-ասված է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:
Նա նաև հավելել է, որ մնում է հավատարիմ այն սկզբունքների, որոնցով մեկնարկել է Կիրանցում և Ոսկեպարում:
«Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- եզրափակել է Պետրոսյանը: