Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (B խումբ) Անգլիան ուժերը չափեց Դանիայի հետ:
Խաղի 17-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հարի Քեյնը և բացեց խաղի հաշիվը: Դանիան կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը հեռահար դիպուկ հարվածի շնորհիվ: 34-րդ րոպեին աչքի ընկավ Հյուլմանդը:
Ի վերջո, թիմերը բավարարվեցին մեկական խփած գնդակով և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Սլովենիան կխաղա Անգլիայի, իսկ Սերբիան` Դանիա դեմ: Խաղերը կկայանան հունիսի 25-ին: