Добавить новость

Музей Победы получил более 5 тысяч работ на конкурс «Нарисуй Ёлку Победы»

На Сахалине злоумышленники угнали автомобиль и выкинули из салона ребенка

Максим Ликсутов: производство машин и оборудования ...

Подмосковье поучаствовало в презентации наццентра «Россия» в «Экспоцентре»

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանն այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դիմացը ոչինչ չստանալով, իսկ Ադրբեջանը գալիս է իր «ավարի» հետևից. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։ Բաքվից եկող այս արձագանքը կարո՞ղ ենք որակել իբրև սպառնալիք։

– Իհարկե, ադրբեջանական կողմի արձագանքը կարող ենք որակել և՛ որպես սպառնալիք, և՛ որպես Հայաստանի ներքին գործերին ու տարվող արտաքին քաղաքականությանը ուղիղ միջամտություն, ու սա առաջին դեպքը չէ։ Ադրբեջանը իր վերջին հայտարարություններով հստակ ցույց է տալիս, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ կլինի դա Ֆրանսիայի հետ կապված, Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցերում, Երասխում այդպես էլ չկառուցված մետաղաձուլական գործարանի մասով, այսինքն՝տարբեր առիթներով Ադրբեջանը հստակ միջամտություն է ցույց տալիս Հայաստանի ներքին գործերին, ու սա էլ այդ շարքից է, միևնույն ժամանակ, իհարկե, դրան ավելանում է նաև սպառնալիքի էլեմենտը։ 

– Հայաստանի արտգործնախարարության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությանն ի պատասխան։

– Ես կարծում եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունն իհարկե շատ ուշանում է իր արձագանքներում, Ադրբեջանը բազմաթիվ սպառնալից հայտարարություններ է արել, որոնք ամբողջությամբ աննկատ են մնացել: 

Ի հեճուկս դրան՝ ՀՀ արտգործնախարարը տարբեր մայրաքաղաքներում շատ վառ գույներով է նկարագրում Ադրբեջանի հետ բանակցությունները, չխոսելով իրական խնդիրների մասին ու դրանով իսկ նպաստելով, որ Ադրբեջանի ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականությամբ ձևավորվող «սահմանը» ընկալելի լինի արևմտյան տարբեր մայրաքաղաքներում, ողջունվեն ու համարվեն իբրև դրական քայլ։ 

Այդ ամենն իրականում արվում է ուժի, ուժի սպառնալիքի ներքո, ու բոլորը դա քաջ գիտակցում են։ Եթե նույն Տավուշի դեպքերից առաջ դրան նախորդել են ադրբեջանական տեղեկատվական արշավն ու սպառնալիքները հնարավոր էսկալացիայի հետ կապված, ու հետո գնացել է գործողություն, դա նշանակում է, որ այդ գործողությունն ընթացել է պատերազմի հավանական սպառնալիքի ներքո։

Նույնը տեղի է ունենում բոլոր դրվագներում. եթե ԼՂ-ում ապրող հայերի, ինչպես իրենք են ձևակերպում, իրավունքների ու անվտանգության հարցը դուրս է եկել օրակարգից՝ Ադրբեջանի ձեռնարկած բլոկադայի ու դրանից հետո պատերազմական գործողությունների հետևանքով, ուրեմն այդ ամենը փոխվել է ուժի, ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում: Իսկ այդ ամբողջը Հայաստանի արտգործնախարարությունը շարունակ ներկայացնում է դրական միտում՝ դրանով իսկ օգնելով Ադրբեջանին իրացնել իր քաղաքականությունը։ Հետևաբար, վերջին շրջանում տեղ գտած հայտարարությունները իրենց ձախողված քաղաքականության արտացոլումն են մեծ հաշվով, բայց դրանից մեծ բան չի փոխվելու այդ քաղաքականության մեջ։

– Տիկի՛ն Հայրապետյան, տեղի է ունեցել հեռախոսազրույց Փաշինյանի ու Էրդողանի միջև, և կողմերը վստահեցրել են, որ առանց նախապայմանների պետք է հասնեն հարաբերությունների կարգավորման։ Ակնհայտ է, որ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, իսկ վերջինիս պայմանները Հայաստանի նկատմամբ, ինչպես դուք էլ ասացիք, գնալով ավելանում են։ Այս համատեքստում որքանո՞վ է իրական խոսել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին։

– Եթե հիշում եք՝ նախորդիվ եղել են նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ, նույնիսկ ասում էին, թե պայմանավորվածություններ կան բացել սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար և այլն, այսինքն՝ ՀՀ վարչապետը, մյուս պաշտոնյաները փորձում են ցույց տալ, որ իրենց քաղաքականությունը ինչ-որ արդյունքներ է տալիս, բայց իրողությունները բոլորովին այլ են։ 

Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում և՝ նախագահ Էրդողանը, բազմիցս հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապված է այդ խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի թելադրած պայմանների ընդունման հետ, ու իրենք գործով ապացուցել են, որ շարժվում են հենց այդ հայտարարություններով։ 

Ես կարծում եմ, որ դա տեղեկատվական հերթական շղարշն է, բայց իրականության մեջ ոչինչ չի փոխվելու, որովհետև Ադրբեջանի պահանջները գնալով աճում են, ու դրանց իրագործումը հասցնելու է ընդհուպ պետականության կորստի։ Ամեն ինչ այս տրամաբանությամբ է առաջ գնում, ու եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում Փաշինյանի մակարդակով, նույն ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մեկ ամսվա մեջ պատրաստ են թուղթ ստորագրել: 

Սա նշում են, որովհետև գիտեն, որ այդ պայմաններն ավելացել են, իրենք չգիտեն, թե ինչպես դրանք բավարարեն, թեկուզ մտել են այդ վտանգավոր խաղի մեջ ու հիմա փորձում են հանրությանն ինչ-որ դրական բան ցույց տալ, թե իրենք պատրաստ են խաղաղության, բայց վստահեցնում եմ, որ ոչ մի թուղթ էլ չի կնքվելու, ու իրենք հասնելու են հետագա պահանջների կատարմանը, որովհետև արդեն ընդունել են խաղի այդ կանոնները։

– Այսինքն՝ հայկական կողմը այդ կերպ փորձում է կանխե՞լ ադրբեջանական հետագա պահանջների կատարումը, որ անընդհատ շեշտում են, թե մեկ ամսվա մեջ պատրաստ են պայմանագրի կնքմանը։

– Այո՛, որովհետև Ադրբեջանը հստակ այլ պահանջներ է առաջ քաշել, դրա համար հայկական կողմը փորձում է գործընթացն արագացնել ու սահմանափակվել արդեն արված զիջումներով, բայց ադրբեջանական կողմը անմիջապես այդ հայտարարությունից հետո, նկատի ունեմ՝ այդ մեկ ամսվա հետ կապված հայտարարությունը, սկսեց ապատեղեկատվություն տարածել Նախիջևանի հետ կապված, ինչը նշանակում է, որ իրենք գերադասում են իրավիճակը լարել, բայց որևէ թղթի ստորագրման չգնալ, որովհետև դեռ կարևոր պահանջներ ունեն բավարարելու, որոնց վերջնանպատակն է ցույց տալ, որ Հայաստանը եղել է «օկուպանտ ու ագրեսոր պետություն»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Ադրբեջանը կսահմանափակվի միայն սահմանային իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվությա՞մբ, թե՞ պատրաստվում են լոկալ ռազմական գործողությունների։

– Իրենք միշտ էլ փորձում են լարվածության համար հիմքեր ստեղծել ու, ընդհանուր միջազգային իրավիճակից ելնելով կողմնորոշվում են՝ գնալ դրան, թե չէ։ Դա կարող է լինել Սյունիքի ուղղությամբ, ու, ըստ էության, հենց Սյունիքի ուղղությունն է, ու կարող է լինել Հայաստանն Իրանին կապող Տիգրանաշենի ուղղություններով։ 

Նիկոլ Փաշինյանն այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դիմացը ոչինչ չստանալով, իսկ Ադրբեջանը գալիս է իր «ավարի» հետևից, որը խոստացել է Փաշինյանը։ Տեղեկատվական այդ հստակ քաղաքականությունը մի քանի անգամ կիրառվել է հայ ժողովրդի նկատմամբ՝ եթե չզիջեք, ապա պատերազմ է լինելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանն այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դիմացը ոչինչ չստանալով, իսկ Ադրբեջանը գալիս է իր «ավարի» հետևից. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Музей Победы получил более 5 тысяч работ на конкурс «Нарисуй Ёлку Победы»

Сергей Собянин: в Москве запущены сервисы ИИ в сфере градостроительства

В России снизились цены на настольные компьютеры

СК возбудил дело после смерти подростка на железной дороге в Москве

Музыкальные новости

ЦСКА одержал победу над УНИКСом в напряженной игре Единой лиги ВТБ

Из-за сбоя GPS геолоцирует жителей Киевской области в Шереметьево

Freedom Holding Corp. увеличил выручку на 33% и купил SilkNetCom

Казанский "Зенит" выходит в полуфинал Кубка России по волейболу

Новости России

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 511,3 тысячи семей Московского региона получили сертификаты на материнский капитал в проактивном формате

Музей Победы получил более 5 тысяч работ на конкурс «Нарисуй Ёлку Победы»

Загрутдинов: лифты в ЖК «Легенда» переданы эксплуатирующей организации

Сёмин рассказал, какие клубы поборются за чемпионство

Экология в России и мире

По крови. Малышева назвала бесполезные анализы в обследовании щитовидки

Новый формат бесплатных консультаций в онлайн-журнале “Нулевой баланс”

В День народного единства группа «ПЯТЕRО» представила премьеру песни «Одна и навсегда»

Современный литературный критик. Литературная критика произведений.

Спорт в России и мире

Гауфф выиграла Итоговый турнир WTA - 2024

Русские ракетки развели по углам // Даниил Медведев и Андрей Рублев попали в разные группы на Nitto ATP Finals

Кудерметова в паре с Чжань Хаоцин вышли в полуфинал итогового турнира WTA

Фриц назвал смешным поведение Медведева в матче Итогового турнира

Moscow.media

Пьяный мужчина избил трех подростков на территории лицея в Челябинске

«Байкал Сервис» удвоил складскую площадь в Рыбинске

Радуга. Начало июля

"Бешеная табуретка" - в Daewoo Matiz установили мотор V6











Топ новостей на этот час

Rss.plus






В России снизились цены на настольные компьютеры

Музей Победы получил более 5 тысяч работ на конкурс «Нарисуй Ёлку Победы»

Подмосковье поучаствовало в презентации наццентра «Россия» в «Экспоцентре»

В САО Москвы на двух территориях появится городская застройка