Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները: Հրշեջները մարել են բեռնատարում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկություններ տուժածներ չկան, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի: