Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արամ Ա կաթողիկոսը խնդրել է Իրանի աջակցությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարությանն ազատ արձակելու հարցում

Այսօր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ է հանդիպել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին։ Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խնդրել է  Իրանի աջակցությունը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու հարցում։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․

«Այսօր առավոտյան՝ Երեքշաբթի, Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուճթապի Ամանին։

Հանդիպման ընթացքում քննարկեցին Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Նորին Սրբությունը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային հովանավորության ներքո, և շեշտեց Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող պատմական հարաբերությունը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus