Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ իշխանությունները պետք է հետաքննեն բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը․ IPI. Factor

Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների համար: Նման կոչով է հանդես եկել մամուլի ազատությունը պաշտպանող Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI, International Press Institute)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնագետների համար»,- նշում է IPI-ը։ Կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «ուժի չափազանց կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր անխտիր թիրախավորել են լրագրողներին կամ վնասել նրանց սարքավորումները: «Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժ կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:

Նշվում է, որ Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն խորդուբորդ է եղել, սակայն վերջին տարիներին երկրում մամուլի ազատության վիճակը զգալիորեն բարելավվել է։ Լրատվամիջոցների կանոնակարգերի բարեփոխումները և ծանր վիրավորանքների ապաքրեականացումը դրական քայլերից են։

Այնուամենայնիվ, մեդիա դաշտը մնում է խիստ բևեռացված, և տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է:

The post ՀՀ իշխանությունները պետք է հետաքննեն բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը․ IPI. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus