Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե հիմա Փաշինյանը հանրաքվեի մասին է խոսում, ողջամիտ կասկած ունեմ՝ փորձելու է իր զիջումը փաթաթել ժողովրդի վզին․ Արթուր Խաչատրյան

Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին է խոսում, ողջամիտ կասկած ունեմ, որ փորձելու է իր զիջումը փաթաթել ժողովրդի վզին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, երեկ վարչապետն առաջին անգամ խոսել է հանրաքվեից, սա ի՞նչ է նշանակում, արդյոք իր նշած 29,743 քկմ-ից է պատրաստվում զիջել։

Խաչատրյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ ասում է՝ տարածքային փոփոխությունները պետք է հանրաքվեով հաստատվեն, մի միլիմետր էլ ՀՀ տարածքից թշնամուն փոխանցելուն ժողովուրդը պետք է  համաձայնությունը տար։

Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը Սահմանադրությունը խախտել է դեռևս  2021 թվականին, երբ Շուռնուխի մի հատվածը տվեց ադրբեջանցիներին․

«Այն դեպքում, երբ բոլոր օրինական և փաստացի հիմքերը կային, որոնք ապացուցում էին՝ ճանապարհը կառուցվել է Հայաստանի տարածքում, Սովետական Հայաստանի բյուջեի հաշվին, այնուհետև նույնը պետք է կիրառվեր Տավուշի մարզում, բայց ինքը դա չարեց։ Օրենքի խախտումը հիմնավորեց՝ ոչ թե սահմանազատում է տեղի ունեցել, այլ՝ սահմանի վերարտադրություն․ մարդկությանն ու գիտությանը անհայտ տերմինաբանություն օգտագործեց։ Ամենակարևորը, ցանկացած գործողություն՝ սահմանազատում, սահմանագծում պետք է ամբողջական լինեն։ Այսինքն, պետք է ամբողջական սահմանը զատվի, դա համաձայնեցվի, հետո գնա սահմանագծումը և զորքերի վերատեղակայումը»,- ասաց նա։

Խաչատրյանն ընդգծեց՝ հանրաքվեն Սահմանադրության պահանջ է, բայց վերլուծելով այս իշխանությունների քաղաքականությունը 2020 թվականի աշնանից հետո՝ ողջամիտ կասկած ունի, որ սրանով իրենք փորձելու են հնարավոր զիջումը փաթաթել ժողովրդի վզին՝ հերթական անգամ սպառնալով, խաբելով, վախեցնելով պատերազմով․

«Նա հանրաքվեի մասին պետք է խոսեր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, երբ տարածք հանձնեց թուրքերին։ Երեք տարուց ավելի է ինքը տարածք է հանձնում թուրքերին և դա փորձում է հիմնավորել ինչ-որ անհասկանալի փաստարկներով, ընդհուպ մինչև ասելով՝ կադաստրային քարտեզները սխալ են՝ առանց ցույց տալու, թե որտեղ է այդ սխալը եղել և սխալի արժեքը տարածքով արտահայտված որքան է։ Հիմա ինքը որ խոսում է հանրաքվեի մասին, ես ունեմ ողջամիտ կասկած, որ ինքը տարածքների հանձնումը Ադրբեջանին փաթաթելու է ժողովրդի վզին, ասելու է, որ ժողովուրդը քվեարկեց»,- ասաց նա։

Խաչատրյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը դեմ կքվեարկի այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանը կառաջարկի, որովհետև 2020 թվականի աշնանից հետո նա որևէ ազգանպաստ քայլ չի կատարել։

«Նույնիսկ հանրաքվեն իր օրոք չպետք է լինի»,- ասաց նա։

Հարցին՝  իշխանությունները, Փաշինյանը միշտ նշում են, որ իրենք դուրս են գալիս ժողովրդի մեջ, ժողովուրդը համակարծիք է իրենց հետ, ինչո՞ւ չպետք է ինքը կազմակերպի հանրաքվե, Խաչատրյանը պատասխանեց․

«Հայաստանում, ցավոք սրտի, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ շատ կան, ովքեր կարող են Փաշինյանի ցանկացած հանդիպում ներկայացնել ինչպես Քրիստոսի հայտնությունը ժողովրդին։ Եթե Փաշինյանն այդքան անկեղծ է, բաց է ժողովրդի առաջ, թող մեկ անգամ փողոց իջնի, այդ մարդկանց հետ հանդիպի, ոչ թե առավոտը ժամը հինգին հեծանիվ քշի»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus