Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը, մեր տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն թվում է, թե հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» հետամուտ կլինեին գործարարին «քցող» դատախազին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի։ Վեճը սկիզբ է առել 2005-ին եւ անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։

Ըստ գործի տվյալների. «Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»: Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ։ Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները: Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus