Աժ արտահերթ նիստին ընդդիմադիր պատգամավորներից չի մասնակցել Թագուհի Թովմասյանը։
Tert.am- ի տեղեկություններով ընդդիմադիր պատգամավորներից ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցել ընդդիմադիր պատգամավորներից Թագուհի Թովմասյանը: Մեր հետ զրույցում նա հաստատեց լուրը:
«Ես ստորագրել եմ անվստահություն հայտնելու ուղերձի նախագիծ, հրավիրվելիք արտահերթ նիստի հեղինակներից մեկն եմ, պարզապես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել, թեև այդ մասնակցությունից որևէ բան չէր փոխվելու. մեկ շաբաթ առաջ հայտնի էր, որ նիստը տապալվելու է ՔՊ-ի հայրենիք հանձնող պատգամավորների ձեռամբ», -ասաց նա
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով այսօր 18։30-ին ընդդիմությունը նիստ էր հրավիրել։
ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից ոչ մեկը նիստին չի ներկայացել: Օրենքով ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար, բայց պարզ է, որ 4 ժամում ՔՊ դիրքորոշումը չի փոխվի։