ՈւԵՖԱ-ն արգելել է Ռուսաստանի դրոշները ծածնել Գերմանիայում Եվրոպայի առաջնության շրջանակում Ուկրաինայի հավաքականի մեկնարկային հանդիպման ժամանակ, գրում է Associated Press-ը:
Երկուշաբթի Մյունխենում կայանալիք Եվրո 2024-ի խմբային փուլի Ռումինիա-Ուկրաինա հանդիպման ժամանակ անվտանգության աշխատակիցները ֆուտբոլասերներից կառգրավեն ռուսական դրոշները։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ռուսական դրոշներով երկրպագուներ Գերմանիայի մարզադաշտերում նկատվել էին ուրբաթ կայացած բացման արարողությանը և կիրակի Անգլիա-Սերբիա խաղի ժամանակ: