«Ֆեստիվառը» վերադառնում է. հայտնի են փառատոնի անցկացման օրերը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր ներկայացրինք «Ֆեստիվառ» փառատոնի այս տարվա ծրագիրը:
Հուլիսի 27-ին Գյումրիում ելույթ կունենա Թաթան:
Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային մեծ ծրագիր:
Օգոստոսի 24-ին Եղեգնաձորում համերգի գլխավոր հյուրը կլինի «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը:
Հանրային հեռուստաընկերության այս փառատոնը, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, այսուհետ դառնում է ամենամյա:
Կհանդիպենք այս ամռանը Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում:
The post «Ֆեստիվառը» վերադառնում է. հայտնի են փառատոնի անցկացման օրերը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.