Ադրբեջանը մշտապես աջակցել Է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ մասնակցելով և ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրերից հանդես է գալիս ամենակարճ ժամկետում ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև միջազգային իրավական նորմերով հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու օգտին:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական աջակցություն ցուցաբերած առաջին երկրներից մեկն է և մինչ օրս ընդհանուր առմամբ 40 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերում։