Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը

Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն ու սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը՝ կառավարության և նախընտրական ծրագրերով խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձևակերպում հանրային պահանջը՝ կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության և հրաժարականի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում և մանիպուլացնում է, ոչ էլ առավել ևս այն կեղծ իրականությունը, որը նաև այս ամբիոնից եք փորձում ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել:

Համոզված եմ, որ դո՛ւք կամ ձեզանից ոմանք, ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին և ցանկություններին»,- նշեց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք դո՛ւք կարողացել եք կամ կարողանալու եք պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը ձեր արկածախնդրության և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով:

«Ավելին՝ որոշներդ էլ գիտեք, թե ի՞նչ ծանր պատասխանատվության տակ եք մտել և դա ինչ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու: Միայն առաջին հայացքից ձեզ կարող է թվալ, որ մարդկանց անընդհատ ահաբեկելով, բռնություն գործադրելով, ազատազրկելով ինքնափրկությամբ կամ իշխանության պահպանմամբ եք զբաղված, որովհետև ձեր իսկ ստեղծած տուրբուլենտ իրականությունը՝ մի փուլում, ձեր եւ ձեր կառավարության անխուսափելի քաղաքական վախճանին է բերելու, ավելի ճիշտ՝ դրա վավերացումն է ապահովելու»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Ըստ նրա՝ որքան էլ ինքնախաբեության համար շարունակ իշխանությունները գոռան լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեն, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:

«Քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը լկտիության, անպատկառության, անբարոյականության հետ խառնելը ձեզ չի՛ ազատում քաղաքական, մարդկային, հոգևոր պատասխանատվությունից: Կոնկրետ քաղաքական գործիչների վատաբարո, լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է ոչ միայն իրենց իսկ տեսակի, չմարդու կերպարի ու դատարկաբանության, այլ սեփական շեֆերին անսահման քծնելու և ստորաքարշության մասին ու այդ ամենը Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus