Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել», «Ձեր պլինդուզը հատակից վերցրեք ու զբաղեցրեք Ձեր տեղը»․ բանավեճ՝ ԱԺ-ում

Ես չեմ պատրաստվում նշաձողս գցել և այս կարևորագույն ամբիոնը կլոունադայի վերածել, ինչպես նախորդ խոսացողներն արեցին այստեղ, ես կշարունակեմ այն տեքստը, որով պատրաստված եկել եմ․ այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին, ով վերջերս իրեն մեղադրել էր մարտի մեկի հետ կապված դեպքերի լռության մեջ։ «Վերջերս Սոնա Ղազարյանն ու ուրիշներ ակնարկում էին մարտի մեկի կոնտեքստում իմ լռությունը, Սոնա, ասեմ որ իմ քաղաքական, ստեղծագործական կենսագրությունն ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը, կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել»,- ասաց Գալստյանը։

Այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նա ասաց՝ անջատել Գալստյանի խոսափողը։

«Ես ձեզ խնդրեցի, ասեցի եկեք առանց սադրանքների։ Իմ գործընկերոջը դու-ով դիմելով, վիրավորելով, հայտարարելով որ անդաստիարակ է շարունակում եք Ձեր տեքստը, Ձեր պլինդուզը հատակից վերցրեք և զբաղեցրեք Ձեր տեղը, Դուք այլևս ելույթ չեք ունենա»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև հավելեց, որ նկատողություն է արել իր գործընկերոջը, ով տեղից խանգարում էր, ինչն էլ իրեն իրավունք է տալիս հիմա էլ խոսել․ «Տիկին Գալստյանը վիրավորում է մեկ այլ կնոջ, որը գտնվում է դահլիճում, ես դա չեմ հանդուրժելու»,- ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ի վերջո միացրեց խոսափողը և ասաց, որ Գալստյանը կարող է շարունակել ելույթը, բայց առանց վիրավորանքների։

Գալստյանն էլ, եզրափակելով ելույթն, ասաց․ «Տիկի՛ն Ղազարյան, կարելի էր մի քիչ զգույշ լինել, շատերը կարող էին չիմանալ, բայց հո Դուք լավ գիտեք, որ մարտի մեկի շրջագծում քանի բանտարկյալի եմ այցելել, քանիսի խափանման միջոցը երաշխավորել, այդ թվում փողերի յուրացման մեջ մեղադրվող այդ պահի Մատենադարանի փոխտնօրեն Ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանեչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում և դրդում անուններ հնչեցնել»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus