Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ո՞վ է դա, ի՞նչ է, դա, դրանց ամբողջ ուղեղը փողն ու դրանից չկտրվելն է․ Սրբազանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին

Սրանք, որ եկել են իշխանության, ի՞նչ հիմքով են եկել, ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար ենք մենք այս վիճակում հիմա գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Եթե մենք այդ արժեքային փոփոխության զգացումը չապրեցինք, չունեցանք մնացածը լրիվ աթոռ է, իշխանությունը այսօր կա վաղը չկա»,- ասաց Սրբազանը։

Ապա` նա վաղը ժամը 15։00-ին հրավիրեց բոլորին ներկա գտնվել Բաղրամյան պողոտայում։ «Առաջին օրվանից մարդիկ ովքեր ներգրավված են եղել, թող լինեն այստեղ, շատ կարևոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները կարողանանք հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը։ Ներկա լինեն ու իրենց մասնակցությունն ունենան ամբողջ գործընթացին։ Սա մեր երկրի խորքային փոփոխության մասին է, բոլորին է վերաբերում սա․ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձևով հասկանում են, որ մենք գտնվում ենք մի աղետալի վիճակում, որի հաջորդ քայլը պարզապես այդ անդունդից ընկելն ու վերջանալն է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի քանի ժամ է տվել, որ շարժման ֆինանսական մուտքերն ու ծախսերը հրապարակեք, նա պատասխանեց․ «Ո՞վ է դա, ի՞նչ է դա, ի՞նչ կերպարանք ունի ընդհանրապես։ Իրենք չկան, գոյություն չունեն։ Այս երկիրը այսպես ասած 15 սև ասպետները ուզում են հասցնել իրենց չար նպատակների իրականացմանը։ Եթե կենսագրությունը ցույց կտաք և նաև կպահանջի այն մարդուց ձեռքը կտրել սուտ խոսելու համար, այն ժամանակ ես կպատասխանեմ։ Իրենց ամբողջ ուղեղը դա է՝ փողը, ֆինանսը դրանից չկրթվելը, ուրիշ բան չունեն իրենք»։

Անդրադառնալով ոստիկաններին Սրբազանն ասաց, որ ոստիկանները հրաշալի տղաներն են, իրենց նպատակը նրանց ազատագրելն էլ է, նրանք էլ են ուզում դա։ «Ամենաշատ խոցելի սեգմենտը մեր հասարակության ոստիկաններն են և մենք պետք է չափազանց մեծ հարգանք ունենանք նրանց նկատմամբ։ Այդպիսին պետք է լինի որակը երկրի․ հիմա ի՞նչ է մենք ոստիկան տեսնելիս երկու անգամ մտածում ենք՝ ոստիկանին բարև տա՞նք, թե՞ չէ։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի բայց։ Մեր ամբողջ նպատակը բոլոր իմաստներով այդ արժեքային փոփոխությունը պետք է դառնա»,- ասաց Սրբազանը։

Դիտարկմանն էլ՝ 2018-ին Փաշինյանը փշալարի վրայով անցնում էր, քաղաքացիներն ուզում են տեսնել, որ Դուք էլ եք նման բաների պատրաստ, Բագրատ Սրբազանը նախ կատակեց․ «Ո՞ւր է փշալար, բերեք վրայով անցնեմ»,- ապա ավելացրեց․ «Արդեն ամբողջ երկիրը փշալար է, որի վրայով անցնում ենք։ Համացանցը նայեք, դրանց թերթերը նայեք, ԱԺ ամբիոնը նայեք, փշալար չե՞ն, դրանք փշալարից սարսափելի են, փշալար չեն է, դրանք ատոմային ռումբ են, չտրաքող կամ 10 տոկոս պայթող ատոմային ռումբ»։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus