Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ քաղաքացիների հետ առաջին հեծանվային զբոսանքը կայացավ:
«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս ավանդույթը կարող է դառնալ շարունակական։
«Այսօր մենք 12 կմ հեծանվաերթ արեցինք Երևանի փողոցներում, շատ հաճելի էր։ Կարծես՝ կան նախադրյալներ, որ սա կդարձնենք շարունակական։ Չեմ ասում ավանդական, ավանդականը շատ ամբիցիոզ է հնչում, բայց այն, որ կլինի շարունակական, այսօրվա մասնակիցները կարծես թե համաձայն են», - նշել է վարչապետը տեսանյութում։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։