ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում ասել է, որ ներում չի շնորհելու որդուն՝ Հանթեր Բայդենին, որը դաշնային դատարանի առջև է կանգնել զենք պահելու մեղադրանքով:
Բայդենն այս մասին ասել է ABC News-ին և «այո» է պատասխանել, երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք նա կընդունի Հանթերի գործով դատավճիռը:
ԱՄՆ նախագահը նաև պատասխանել է «այո», երբ լրագրողը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա կբացառի իր որդուն ներում շնորհելը։
Բայդենի որդին մեղադրվում է զենքի լիցենզավորված վաճառողին ստելու, կեղծ հայտարարություն ներկայացնելու համար. փաստաթուղթն օգտագործվում է հրազենի հայտատուների ստուգման համար: Դրանում նախագահի որդին նշել էր, որ թմրանյութ օգտագործող չէ, ինչը սուտ է, ինչպես նաև ապօրինի կերպով 11 օր իր մոտ ատրճանակ է պահել: