Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտեի պարզաբանումը

ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց։

Այս մասին հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։

«Հարգելի՛ լրատվամիջոցներ,

տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված
Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով
վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,
իրականությանը չի համապատասխանում։

Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության
նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել է։

Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության
այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ
մեկնարկային արժեքով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում էր, որ կուսակցությունը մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց:

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus