Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մեղադրվում է 36 մլն ռուբլու չափով կաշառք ստանալու համար

ՌԴ Քննչական կոմիտեն Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության ղեկավար, ԳՇ պետի տեղակալ Վադիմ Շամարինին մեղադրում է 36 միլիոն ռուբլու չափով կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հետաքննության համաձայն՝ 2016 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Շամարինը 36 միլիոն ռուբլու չափով կաշառք է ստացել Պերմի հեռախոսային գործարանի՝ Տելտա ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վիսոկովից և նույն ընկերության գլխավոր հաշվապահ Ելենա Գրիշինայից՝  Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար պետական պայմանագրերով մատակարարվող ապրանքների ծավալը մեծացնելու և ընդհանուր հովանավորչության համար»,- ասել է նա։

Պետրենկոյի խոսքով՝ Շամարինն իր հայեցողությամբ է օգտագործել ստացած գումարը։

Շամարինին սպառնում է առավելագույն 15 տարվա ազատազրկում՝ կաշառքի հարյուրապատիկի չափով տուգանքով։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ում շարունակվում է պաշտոնյաների ձերբակալման ալիքը: Ավելի վաղ ձերբակալվել էին պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը և պաշտպանության նախարարության կադրային գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Յուրի Կուզնեցովը մեղադրվում է 30,5 միլիոն ռուբլու կաշառք ստանալու համար։ Տիմուր Իվանովը մեղադրվում է 1,185 միլիարդ ռուբլի ստանալու համար։

Մայիսի 17-ին խարդախության գործով ձերբակալվել էր Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus