Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրահանձնակատարներից մեկը Վրաստանի ղեկավարինհ սպառնացել է Սլովակիայի վարչապետի ճակատագրով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եվրահանձնակատարներից մեկն իրեն սպառնացել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագրով, այս մասին ասվում է կառավարության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։

«Նույնիսկ երկար տարիների շանտաժի ֆոնին ապշեցուցիչ էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցում հնչած սպառնալիքը։ Նա, մասնավորապես, թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո և թվարկելիս նշեց.«Տեսաք՝ ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է շատ զգույշ լինեք»»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին արդեն վարժվել է այլ պետությունների սպառնալիքներին կապված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունման հետ, սակայն այս անգամ, ըստ նրա, իրավիճակը «առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»։

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Գանդլովա քաղաքում կառավարության նիստիցհետո։ Կրակը բացել է 71-ամյա Ջուրաջ Ցինտուլան, երբ վարչապետը մոտեցել է՝ ողջունելու հավաքվածներին։ Վարչապետին դիպել է չորս գնդակ։ Նրա վիճակն այժմ կայունացել է։ Կրակողին տեղում բերման են ենթարկել։

Ֆիցոն բազմիցս դեմ է եղել Ուկրաինային զենք մատակարարելուն, ինչպես նաև հայտարարել է, որ արգելափակելու է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նա նաև ընդգծել է, որ Սլովակիան այն երկրներից չէ, որոնք շահագրգռված են Ռուսաստանից թշնամի դարձնելու հարցում։

Նշենք, որ անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։ Փաստաթղթի շուրջ ծավալվող գործընթացն ուղեկցվել է բողոքի ցույցերով, ոստիկանները ցրել են նրանց և բերման են ենթարկել ակտիվիստներին։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus