Ազգային ժողովն այսօր շարունակել է քննարկել Դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Պատգամավորները մտքերի փոխանակության ժամանակ անդրադարձել են Դատախազության կողմից արձանագրված խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են ուշացած արդարադատությանը, այն լուծելու ուղղությամբ Գլխավոր դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ատելության խոսքի դեմ պայքարին և այլն: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր