Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը մեկնաբանել է Արևմուտքի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է cbc.ca կայքը:
Երբ լրագրողը նրան հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կողջունի ՆԱՏՕ-ի երկրների հավելյալ զորքերի տեղակայումը, վարչապետն ասել է, որ դրանք, իհարկե, կօգնեն հետ մղել ռուսներին:
Բայց հիմա, նրա խոսքով, Ուկրաինան գործընկերներից զենք է ուզում:
«Եթե ժամանակը գա, մենք միանգամայն շնորհակալ և ուրախ կլինենք»,- ասել է նա՝ նկատի ունենալով արևմտյան զորքի տեղակայումը: