Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղակայված Երկլեզու Դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկման կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի տեղակալ Դավիթ Բոնգարը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով