ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս տարվա հունիսին Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու Վլադիմիր Զելենսկու պահանջը, նշել է, որ Կիևի անդամակցությունը ԵՄ-ին վերջնականապես կհասցնի Եվրամիության ավարտին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիությունը կոմայի մեջ է, բայց ինչ-որ բան պետք է վերջապես ավարտի այն: Կիևի ռեժիմը չպետք է այն իզուր վատնի»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում:
«Մինչև հունիս լույս կտեսնի Կարին Կնայսլի «Ռեքվիեմ Եվրոպայի համար» գիրքը: Պատահականությո՞ւն, ես այդպես չեմ կարծում», - ավելացրեց նա: