Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Տիար Գաբուճյանը ներկայացնելով խորհրդի անդամներին, ընդգծեց, որ կազմակերպության` Հայաստանում գործունեության 20-ամյակի առիթով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց