Հայտնի ամերիկյան դերասանուհի, մոդել Բրուք Շիլդսը պատմել է նախկին ամուսնու՝ նախկին աշխարհի առաջին ռակետ Անդրե Աղասիի հետ հարաբերությունների մասին: Շիլդսը հայազգի թենիսիստի հետ ամուսնացած է եղել 1997-1999 թվականներին:
AARP ամսագրի հետ զրույցում 58-ամյա գեղեցկուհին նշել է, որ Աղասիի կողքին իրեն շատ կոմֆորտ էր զգում, քանի որ ամուսինն ավելի հայտնի էր և այդ ժամանակ, նրա բնորոշմամբ, «համար մեկն էր աշխարհում»:
Շիլդսին դա դուր էր գալիս, քանի որ Աղասիի կողքին նա չէր լինում համընդհանուր ուշադրության կենտրոնում:
«Ուր էլ որ գնայինք, նա տոննաներով թիկնապահներ ուներ։ Ես կարող էի հանգիստ նստել, քանի որ դա իմ աշխարհը չէր։ Նա առաջինն էր դուրս գալիս մեքենայից, երբ մենք ինչ-որ միջոցառումների էինք գնում։ Չնայած, որ այդքան երիտասարդ տարիքում այդքան հայտնի էինք, մեկս մյուսիս լավ էինք հասկանում», - պատմել է Շիլդսը: