Ամերիկայի հետախուզական կառույցների ղեկավարները իրենց զեկույցում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը բնութագրել են որպես աշխարհում Ամերիկայի գերակայությունը խաթարող երկրներ։ Այս զեկույցում, որը հրապարակվել է այս երկրի Կոնգրեսում ամերիկյան հետախուզական և անվտանգության կազմակերպությունների ղեկավարների ցուցմունքների հետ միաժամանակ, ասվում է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ճնշման տակ՝ մեծ տերությունների մրցակցության, անդրազգային մարտահրավերների և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ […]