Добавить новость

В путь-дорогу: подборка полезных мобильных приложений для водителей

В Пермском крае восстановлено движение поездов после столкновения с машиной

Депутаты увидели вред в идее обязать родителей содержать детей-студентов

Смертельное ДТП с двумя пешеходами произошло в Ленинградской области

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կան կասկածներ, որ Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Այս մասին «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։ 

Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն», - նշել է Միրզոյանը։

Հարցին, որ շատ հարթակներ են եղել, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ, այդ թվում Ռուսաստանը, Վրաստանն ու Եվրոպան, սակայն ո՞ր հարթակներն է ՀՀ համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար, Միրզոյանը նշել է․ «Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը»։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկմանն ու Թուրքիայի կողմից միջնորդելու կամ կողմերին որոշ հարցերի շուրջ միավորելու ջանքերին, ապա ՀՀ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը տեսել է նման մի քանի փորձ։

«Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում», - շեշտել է նա։

Անդրադառնալով առևտրային միջանցքներին ու միջազգային ճանապարհների հետ տեղի ունեցող փոփոխություններին և պատասխանելով հարցին՝ որն է իր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն ավելի լայն ցանցին, ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։

«Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման», - հավելել է նա։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

О победе красноярской семьи во Всероссийском конкурсе написал губернатор края

Четыре автомобиля столкнулись на МКАД

Евкуров вручил награды военнослужащим ВДВ в зоне СВО

Три самолета не смогли приземлиться в Иркутске из-за тумана 3 августа

Музыкальные новости

Philips представляет новый игровой 4K-монитор с MiniLED-подсветкой – Evnia 32M2N6800M

НПО СтарЛайн показало на выставке «Мой Петербург» беспилотный тягач StarLine

"Рексофт" вошел в ТОП-20 крупнейших отечественных ИТ-компаний

«Шахтер» обыграл «Динамо-Молодечно» в первом матче Кубка Салея

Новости России

СЕНСАЦИЯ ПРО "ТОЧКИ НА НЕБЕ" СПОСОБНА СПАСТИ МИР?! Проект СВЯТОЙ ЛЕНИН: серьёзные важные данные для России, США, Америки, Китая, Европы и всего мира!

Смертельное ДТП с двумя пешеходами произошло в Ленинградской области

Забили на Олимпиаду. В Индии уже больше века игнорируют игры

«Врет»: основательница WB Бакальчук процитировала Алсу, объясняя причины развода

Экология в России и мире

Жители Уфы помогут сделать родной город чище

Купольная сказка-спектакль на острове Ольхон на Байкале - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети

«585*ЗОЛОТОЙ» выступила генеральным спонсором фестиваля Семья Music Fest

Жители Бийска помогут сделать родной город чище

Спорт в России и мире

Донна Векич разгромила Анну Шмидлову и стала второй финалисткой Олимпиады-2024

Медведев обыграл австрийца Офнера и вышел в третий круг Олимпиады-2024

Пока Андреева и Шнайдер громили канадок: Медведев впервые проиграл Оже-Альяссиму и вылетел с Олимпиады в Париже

Касаткина проиграла Доулхайд на турнире WTA в Вашингтоне

Moscow.media

В России разработали наноисточник фотонов для электроники

На Колчимском камне

С августа были повышены страховые пенсии более миллиона работающих пенсионеров Москвы и Московской области

ОСАГО: ключевые показатели за первое полугодие 2024 года











Топ новостей на этот час

Rss.plus






В путь-дорогу: подборка полезных мобильных приложений для водителей

Жилые комплексы с уникальной инфраструктурой: что предлагают ЖК премиум-класса в Москве?

В Пермском крае восстановлено движение поездов после столкновения с машиной

Один человек пострадал в ДТП в центре столицы