Իտալիայում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 9-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ քաշում կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Նախօրեին իր երկրորդ հաղթանակը վարկանիշային մրցաշարում տոնել էր Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցակցությունից դուրս են մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: