Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Ավանեսյանին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։ «Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ […]
The post Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Ավանեսյանին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։
«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։
Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում. նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
The post Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.