Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը: Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարկո Միլունի հետ եւ 3:4 հաշվով: Առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը տվեցին խորվաթ բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում աշխարհի փոխչեմպիոնն ավելացրեց ճնշումը եւ դիպուկ հարվածներով առավելության հասավ, նաեւ նոքդաունի ենթարկեց մրցակցին: Այս ռաունդում մրցավարները հաղթանակը …
The post Եվրոպայի գավաթ. Դավիթ Չալոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում appeared first on ԳԱԼԱ.
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը:
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարկո Միլունի հետ եւ 3:4 հաշվով:
Առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը տվեցին խորվաթ բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում աշխարհի փոխչեմպիոնն ավելացրեց ճնշումը եւ դիպուկ հարվածներով առավելության հասավ, նաեւ նոքդաունի ենթարկեց մրցակցին: Այս ռաունդում մրցավարները հաղթանակը միաձայն տվեցին Հայաստանի ներկայացուցիչին: Երրորդ ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին խորվաթ մրցակցին: Մենամարտն ավարտվեց 3:4 հաշվով Դավիթ Չալոյանի պարտությամբ:
Մեկնարկային մենամարտում Չալոյանը 5:0 հաշվով հաղթել էր միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ստան Բերտենսին: Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել բրոնզե մեդալներ:
Հոկտեմբերի 11-ին հաղթանակներ են տարել Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ): Նախորդ օրը Հայաստանի առաջին բրոնզե մեդալն էր ապահովեկ Բարեղամ Հարությունյանը (48 կգ):
Եվրոպայի գավաթի պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից պարտվել են Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), եւ Գուրգեն Մադոյանը (67 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ): Կարեն Աղամալյանի գլխավորած թիմում հանդես կգան նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եւ Ռուսլան Ասլիկյանը (54 կգ):
The post Եվրոպայի գավաթ. Դավիթ Չալոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում appeared first on ԳԱԼԱ.