Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է ՌՊԼ կայքը: «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպանից բացի, մրցանակին հավակնում են նաև Բրայան Մանսիլյան («Օրենբուրգ»), Ամար Ռահմանովիչը («Կռիլյա Սովետով»), Նիկիտա Սալտիկովը («Կռիլյա Սովետով») ու Մատվեյ Սաֆոնովը («Կրասնոդար»): Սեպտեմբերին 22-ամյա Սևիկյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 4 խաղ, խփել 2 …
The post ՌՊԼ. Սևիկյանը հավակնում է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է ՌՊԼ կայքը:
«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպանից բացի, մրցանակին հավակնում են նաև Բրայան Մանսիլյան («Օրենբուրգ»), Ամար Ռահմանովիչը («Կռիլյա Սովետով»), Նիկիտա Սալտիկովը («Կռիլյա Սովետով») ու Մատվեյ Սաֆոնովը («Կրասնոդար»):
Սեպտեմբերին 22-ամյա Սևիկյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 4 խաղ, խփել 2 գոլ:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստը կորոշվի քվեարկությամբ, որին կմասնակցեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լեգենդները, հեռուստափորձագետներն ու երկրպագուները: Եթե առանձին քվեարկություններում հաղթեն 3 տարբեր խաղացողներ, ամսվա լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի ՌՊԼ լեգենդների քվեարկությամբ հաղթած խաղացողը:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում։ 16 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։
The post ՌՊԼ. Սևիկյանը հավակնում է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին appeared first on ԳԱԼԱ.