Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ էրդողանը պնդում է, որ ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում է՛լ ավելի է սրելու իրավիճակը։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Ավստրիայի վարչապետի հետ հանդիպման ավարտին՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ Միջերկրական ծով ռազմանավեր ուղարկելու որոշումը։
«Ի՞նչ գործ ունի ամերիկյան ավիակիրը Իսրայելում։ Ինչո՞ւ է նա վերատեղակայվում այդ երկրում։
Ի վերջո, նրանք գրավելու են Գազան, հարվածներ հասցնեն հարակից տարածքներին և սկսեն զանգվածային սպանություններ իրականացնել», - պնդել է էրդողանը։