«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անցել են հակահարձակման։ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ հարձակում է իրականացվում Օրեխով քաղաքի վրա, սակայն դեռ վաղ է ասել, թե որն է այս հարձակման նպատակը՝ կռվով հետախուզություն, ճեղքելու փորձ կամ լայնածավալ հարձակում։ Գրել է kommersant.ru-ն։
«Այս գիշեր հսկայածավալ հրետանային նախապատրաստությունից հետո Ուկրաինայի զինված ուժերի զինյալների զրահապատ խումբը կրկին հարձակման է անցել Օրեխովի հարավում։ Պաշտպանության առաջին գծում նրանց դիմավորել են մեր մոտոհրաձգայիններն ու հետախույզները... Այս պահին մարտը եռում է»,- գրել է Ռոգովը Telegram-ի իր ալիքում։
Խոսելով Բախմուտում տիրող իրավիճակի մասին՝ Պրիգոժինն ասել է. «Ուկրաինայի զինված ուժերը սկսել են իրենց հակահարձակումը։ Նրանց մարդիկ և արկերն անսահմանափակ են: ՊՆ-ն մեզ հրետանային զինամթերք չի տրամադրում։ Մի քանի օրվա պաշար ունենք»։