Ըստ Մեդվեդևի, Պուտինին ձերբակալելը հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն
Նրա խոսքերով՝ Ուկրաինան Ռուսաստանի մաս է. - «Մենք երկար ժամանակ հաշտվել ենք, որ ապրում ենք տարբեր բնակարաններում։ Ստիպված հաշտվել են քդրա հետ, հորինած սահմանների, տարածքների հետ, որոնք միշտ ռուսական կայսրություն են եղել»։
Մեդվեդևի կարծիքով՝ միջուկային հակամարտության վտանգը մեծանում է, բայց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի միջուկային հավասարակշռությունը և նույնիսկ գերազանցությունը երաշխավորում է Ռուսաստանի ամբողջականությունը և «եթե դա չլիներ մեզ պատառների կբաժաներին»։ Նրա պատկերացումներով՝ Արևմուտքը չի սիրում Ռուսաստանի և Չինաստանի անկախությունը, առաջիկա տասնամյակները հանգիստ չեն լինի, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տրոհել փոքր ու թույլ պետությունների։