Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուկրաինական Ռժիշչև քաղաքում զոհերի թիվը հասել է 9-ի

Կիևի շրջանի Ռժիշչև քաղաքի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Վնասվել է ճեմարանի ուսումնական շենքը և հանրակացարանների երկու շենք։ Շատերն են պատմում, որ հրաշքով են փրկվել։


Հանրակացարանի բնակիչը պատմում է. - «Երբ պայթյունի ալիքը հարվածեց, և առաստաղը սկսեց քանդվել, մենք բոլորս միասին էինք այդ պահին։ Շատ ծուխ կար, և մեր հագուստը բռնկվեց: Ես անչափ ուրախ եմ, որ երեխաներս այնքան խելացի գտնվեցին, որ արագ պատռեցին իրենց հագուստները։ Մենք որոշ այրվածքներ ստացանք, բայց դա իսկապես կարևոր չէ, քանի որ մենք ողջ ենք»:




Իրավիճակը ռազմի դաշտում անկայուն է

Բախմուտում ուկրաինացիները պատրաստվում են հակագրոհի, իսկ Լուգանսկի մարզի հյուսիսում ռուսներին հաջողվել է մի փոքր առաջ գնալ։


Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր Տելեգրամ ալիքում այսօր գրել է, թե Բախմուտի մոտ ռուսական կողմի հնարավորությունները սպառվում են, ինչից շուտով կօգտվեն ուկրաինական ուժերը. - «Այդ ուղղությամբ Ռուսաստանի հիմնական ուժերը Վագների ներկայացուցիչներն են։ Չխնայելով ոչինչ՝ նրանք զգալի ուժ են կորցնում և արդեն սպառվում են»։



Բախմուտի մոտ ռուսաան ձախողումները կարող են կապված լինել նաև «Վագների» ու ռուսական բանակի միջև տարաձայնությւոնների հետ։ Բլումբերգը այսօր գրել է, թե «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատրաստվում է դադարեցնել ռազմական խմբավորման գործունեությունը Ուկրաինայում և նորից կենտրոնանալ Աֆրիկայի վրա։


Բլումբերգի աղբյուրի պնդմամբ, ռուսական իշխանությունները Պրիգոժինին դիտարկում են որպես աճող սպառնալիք Վլադիմիր Պուտինի ռեժիմի համար և փորձում են չեզոքացնել այդ սպառնալիքը։


Պրիգոժինի վարձկանները չկարողացան գրավել Բախմուտը՝ չնայած երկար ամիսների գրոհներին ու հսկայական կորուստներին։



Ռուսները սակայն որոշ հաջողություններ են արձանագրել Լուգանսկի մարզի Կրեմեննայա քաղաքի մոտ, որտեղ ամսվա սկսբից շարունակվում են կատաղի մարտերը։ Այստեղ ռուսական կողմը մասամբ վերականգնել է վերահսկողությունը Կրեմեննայա քաղաքի մոտակա տարածքի վրա, ասվում է բրտիտանական հետախուզության ամենօրյա զեկույցում:



Որոշ շրջաններում ռուս զինվորականներին հաջողվել է մի քանի կիլոմետր առաջ շարժվել, ամենայն հավանականությամբ, նրանք փորձում են վերագրավել Կուպյանսկը, որը համարվում է առանցքային լոգիստիկ հանգույց։


Մարտերը Ուկրաինայի արևելքում վերջին օրերին երեք ուղղությամբ են ընթանում ՝ Բախմուտի մոտ, Ավդեևկայի մոտ ու Լուգանսկի մարզի հյուսիսում։ Ու թեև Բախմուտի մոտ, օրինակ, ռուսների գրոհները դանդաղել են, և ուկրաինական կողմը խոսում առաջիկա հակագրոհների մասին, իրավիճակը ռազմի դաշտում մնում է չափազանց լարված ու անկայուն։




ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները պետք է պատրաստվեն Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտության, քանի որ դրա կարգավորման հեռանկարներ դեռ չկան։



Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում նա Ուկրաինայում մարտերն անվանել է «մաշող պատերազմ» և արևմտյան երկրներին կոչ է արել մեծացնել արտադրական հզորությունները՝ Ուկրաինային զինամթերք և զենք մատակարարելու համար. - «Զինամթերքի սպառման ներկայիս ցուցանիշն ավելի բարձր է, քան արտադրության մակարդակը: Նախագահ Պուտինը չի ծրագրում խաղաղություն, նա ծրագրում է շարունակել պատերազմը»։



Այն, որ Ուկրաինան, չնայած Միացյալ Նահանգների և այլ երկրների ռազմական աջակցությանը , դեռևս չունի ռուսական ագրեսիան հետ մղելու բավարար ուժ ու զինտեխնիկա, այսօր նաև The Washington Post-ն է գրել։




Արևմտյան զենքերը, ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, ուշացումով են հասնում Ուկրաինա։ Բացի դրանից, ուկրաինական բանակը չի ստանում այն ինչ ցանկանում է։ Խոսքը արևմտյան արդիական կործանիչների և հեռահար հրթիռային հրետանու մասին է։ Կա խնդիր նաև գործող խորհրդային տանկերի և հրետանային արկերի հետ։



Օգնությունը Ուկրաինային Եվրամիության երկրները կքննարկեն այսօր Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։


Անցած շաբաթ Եվրամիության երկրները որոշել են առաջիկա 12 ամսում Ուկրաինային մատակարարել 1 միլիոն արկ։ Բացի դրանից, ԱՄՆ պետդեպարտամենտը նաև հայտարարել է, որ երկիրը Ուկրաինային կտրամադրի 350 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ։ Այն կներառի HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք, հաուբիցներ, հակատանկային զենքեր:




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus