Հրավեր չեմ ստացել, ըստ կարգի, ինչպես սահմանված է, այդպիսի փաստաթուղթ կամ գրություն չեմ ստացել, և դրա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել: Գուցե եզրահանգումներ իրենք իրենց համար անում են՝ իմ հայտարարություններից ելնելով, բայց ուղղակի հրավեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է գնալուն, ես մի քանի անգամ ասել եմ՝ շատ հետաքրքրված եմ, շահագրգռված եմ, որ արդար, անկողմնակալ վերլուծություն լինի, վեր հանվեն այն բոլոր խնդիրները, թերությունները, ինչո՞ւ չէ՝ դրական կողմերը, դրանք ըստ ուղղությունների խնդրավորվեն, և որոնք կարելի է հանրայնացնել՝ հետագա անելիքները ճշտելու համար: