Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նարեկ Սամսոնյանը հերքել է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հերքել է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք փաշինյան ընտանիքն իր ողջ կազմով իմ դեմ տարբեր դատական հայցեր է ներկայացրել (անչափ շնորհակալ եմ) և դրանցից մեկն առնչվում էր իրենց անչափահաս դստերը: Աննան ու նիկոլը՝ առանց ամաչելու, առանց վատ զգալու իրենց անչափահաս դստերը որպես վահան օգտագործել են իրենց քաղաքական հակառակորդի դեմ: Այս գործի պատճառով հետապնդումների ենթարկվեց և աշխատանքից հեռացվեց դատավոր Զարուհի Նախշքարյանը, քանի որ նա ընդդեմ փաշինյանների վճիռ էր կայացրել: Դատավոր Նախշքարյանին հեռացնելուց հետո փաշինանների ընտանիքը գտավ իրենց հլու հնազանդ դատավոր և ստացավ իրենց ուզած վճիռը:

Քանի որ չենք ցանկանում հերթական դատավորի հետապնդման առիթ դառնալ, իսկ քաղաքական հակառակորդի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար, ուստի որոշել ենք չբողոքարկել վճիռն ու հրապարակել դատարանի կողմից պարտադրված, ինչն էլ կանեմ գրառմանս վերջին հատվածում: Այսօր նաև 78.000 դրամի փոխհատուցում պետք է տայի նիկոլ և աննա փաշինյաններին, բայց առավոտից մինչ այս պահը նիկոլն ու աննան իրանց հաշվեհամարը չեն ուղարկել և առիթից օգտվելով նորից հիշեցնում եմ նիկոլին իր հաշվեհամարը փաստաբանի միջոցով մեզ տրամադրելու մասին:

Դատարանի կողմից պարտադրված տեքստը ստորև`

«Ես՝ Նարեկ Սամսոնյանս հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ` «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»»,- գրել է Սամսոնյանը՝ հավելելով, որ թեմային մանրամասն կանդրադառնա «Իմնեմնիմի» պոդքասթի հաջորդ եթերում, որը կթողարկվի երկու օրից:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus