Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ:

Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության   Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ էր բացվել Մարտունու շրջանի Ամարասի հովտին հարակից խաղողի այգիներում աշխատող գյուղացիների, իսկ մարտի 19-ին՝ Թաղավարդ գյուղի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու վրա։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած նմանօրինակ հարձակումներն  Ադրբեջանի երկարամյա և հետևողական քաղաքականության մաս են կազմում և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը, երկրի տնտեսությանը վնասելուն և արցախահայության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Հենց այդ քաղաքականության շրջանակներում, արդեն ավելի քան 100 օր է Արցախը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված շրջափակման մեջ, որի արդյունքում նվազագույնի է հասցվել հանրապետություն սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներմուծումը, խախտված են Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի, պատշաճ բժշկական օգնության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Ավելին, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է Արցախի գազամատակարարումը, խոչընդոտում Հայաստանից եկող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները՝ Արցախի ժողովրդին զրկելով կենցաղային տարրական պայմաններից։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, ալկոհոլով և խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում՝ ի նշանավորումն Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական և անմարդկային շրջափակման և 120 հազար մարդկանց տառապանքների։

Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորմամբ ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել շրջափակման հետևանքով առաջացած սննդի պակասի լուրջ խնդիրները։

Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից, ինչպիսին էր մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը, որի ժամանակ սպանվեց ԱՀ ոստիկանության 3 աշխատակից, մեկը՝ ծանր վիրավորվեց։ Պարբերաբար հնչեցվում են ակնհայտ ազգայնական, հայատյաց և անմարդկային կոչեր թե՛ երկրի բարձրագույն ղեկավարության, թե՛ հասարակ քաղաքացիների կողմից։ Վերջին նման օրինակն օրերս ադրբեջանական մեդիադաշտում լայնորեն տարածված տեսանյութն է, որում Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» մեկը Ադրբեջանի թողտվությամբ բառացիորեն սպառնում է Նովրուզի տոնի առթիվ հայ մորթել։

Պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովմանը և Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունների կանխարգելմանը։ Համոզված ենք, որ Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և դրա ամրագրումը որպես հակամարտության կարգավորման հիմք։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus