Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արձագանքները լինում են ոչ միայն հրապարակային. եթե այդ մասին բարձրախոսով չի ասվել, չի նշանակում, որ այդ մասին չի ասվել հեռախոսով կամ դեմառդեմ. Զախարովան՝ ռուս զինծառայողների վիրավորելու մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է օրերս տարածված տեղեկությունն առ այն, որ երկու զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի բժշկական կենտրոն:

«Կատարվածի հանգամանքները պարզվում են Պաշտպանության նախարարության միջոցով: Պետք է սպասել այս հետաքննության արդյունքներին և հետո նոր մեկնաբանել:  Ինչ վերաբերում է մեր արձագանքին՝ կոշտ, փափուկ, տարբեր... ապա կա մի փոքր, բայց կարևոր նրբությունը՝ արձագանքները լինում են ոչ միայն հրապարակային, սակայն երկխոսությունն անխափան շարունակվում է: Լիահույս եմ, որ չեք մտածում, որ եթե բարձրախոսով այդ մասին չի ասվել, ուրեմն այդ մասին չի ասվել հեռախոսով, դեմառդեմ, նոտաների հանձնման ընթացքում: Մենք տարբեր գործընկերների, դաշնակիցների, ընկերների հետ մեր կարծիքը տեղ հասցնելու տարբեր միջոցներ ունենք»,- մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով։ Այս մասին հայտնել էր Սյունիքի մարզպետարանը։


Զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ հայկական տելեգրամյան մի շարք ալիքներ տեղեկություն էին տարածել, թե Սյունիքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 2 ռուս զինծառայող է վիրավորվել։ Տեղեկություններ էին տարածվել նաև, թե վիրավորվածներից մեկը մահացել է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus