Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկում էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ ընդամենը 30 պատգամավոր կողմ եղավ, որ Սաֆարյանի լիազորությունները դադարեցվեն, ՍԴ-ում դատավորները այլ գործով են զբաղված եղել: Նրանք պատրաստվել են ուրբաթ օրը կայանալիք նիստին: Իսկ ի՞նչ նիստի մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարեվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի արդյոք Հայաստանի Սահմանադրության հետ, թե ոչ։

Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողություն պիտի անցնեն։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանում են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե ոչ։

Ասել է թե՝ ՍԴ-Ն խառն է եղել՝ այս գործով նիստին պատրաստվելով, սակայն ավելի ուշ ծանոթացել են ԱԺ քննարկման արդյունքին ու հասկացել, որ ԱԺ-ն գնդակը գցեց իրենց դաշտ, ու հիմա հերթը իրենց որոշելունն է՝ կարգապահական վարույթ կհարուցեն, թե ոչ: Չի բացառվում՝ դատավորները հավաքվեն ու որոշում կայացնեն՝ ինչ պետք է անել՝ ներել օրինախախտ դատավոր Սաֆարյանին, թե պատժել, որ մյուսներն էլ զգաստանան: Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը ինքնախոստովանել է, որ անթույլատրելի արարք է թույլ տվել, որը հավաստող փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus