Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե Գերմանիան որոշի ձերբակալել Պուտինին, դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Գերմանիայի իշխանությունները որոշեն կատարել Ռուսաստանի կողմից չճանաչված Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ այն է՝ «ձերբակալել» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա դա հավասարազոր կլինի պատերազմի հայտարարմանը: Համապատասխան հայտարարությունը նա արել է ռուսական առաջատար լրատվամիջոցներին տված երկար հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը վերջերս հայտարարել էր, որ Պուտինին կձերբակալեն, եթե նա ոտք դնի Գերմանիա։ Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել էր Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու մասին՝ նշելով, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»։ 

«Որոշ ապուշներ, Գերմանիայի արդարադատության նախարարի նման հիմարներ ասում են. «Դե, եթե նա գա, մենք նրան կձերբակալենք»: Նա կարծես թե փաստաբան է, հասկանու՞մ է, թե դա ինչ է նշանակում», - ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի «ձերբակալման» հետ կապված իրավիճակը երբեք չի իրականանա։

«Այնուամենայնիվ, եկեք պատկերացնենք, որ դա իրականացավ։ Միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, ասենք, Գերմանիայի տարածք և ձերբակալվել։ Ի՞նչ է սա. պատերազմի հայտարարում Ռուսաստանի Դաշնությանը», - շարունակել է Մեդվեդևը:

Նա զգուշացրել է, որ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության բոլոր միջոցները «կթռնեն դեպի Բունդեսթագ», «դեպի Գերմանիայի կանցլերի գրասենյակ» և այլն։

«Նա հասկանու՞մ է, որ սա կազուս բելի է, որ սա պատերազմի հայտարարում է, թե՞ վատ է սովորել», - եզրափակել է Մեդվեդևը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ ՌԴ-ն ՄՔԴ-ի ցանկացած փաստաթուղթ անօրինական և անվավեր է համարում։ Նրա խոսքով՝ այս դատարանը գնում է ինքնալուծարման:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus