Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կողմից ծովանկարիչ Հովահաննես Այվազոսկուն ազգության ուկրաինացի ճանաչելուն։ Նա այս որոշումն «անհեթեթություն» է որակել։
«Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրող էր։ Հայկական ավանդույթները տիրում էին նրանց տանը, առօրյայում, բայց բոլորի համար Այվազովսկին ռուսական մեծ աշխարհի ներկայացուցիչն է։ Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ որպես ռուս նկարիչ, նրանցից մեկը, ով փառաբանում էր ռուսական արվեստը»,- բացատրել է պատկերասրահի տնօրենը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները։ Կայքի՝ Այվազովսկու մասին հոդվածում՝ ծովանկարչի ազգությանը վերաբերող բաժնում, նշվում է, որ նա ուկրաինացի է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։
Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը նաև ուկրաինացի է ճանաչել նկարիչ Արխիպ Կուինջիին։
Նշենք, որ ազգությամբ հայ Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Թեոդոսիայում (Ռուսական կայսրության Տավրիդայի նահանգ, այժմ՝ Ղրիմ, ՌԴ)։