Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ազատ է արձակվել բանտից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Այս պահին Աթամբաևը տուն է գնում։
Փաստաբանների պահանջով, նոր բացահայտված հանգամանքների բերումով երկրի նախկին ղեկավարի գործն ուղարկվել է նոր դատաքննության։
«Այսօր ազատ է արձակվել, հիմա պատրաստվում ենք տուն գնալ»,- ասել է աղբյուրը։
Աթամբաևը ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Նույն թվականի հուլիսի 23-ին դատարանը նախկին նախագահին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ կոռուպցիայի համար։