Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ Կիևին Leopard տանկերի մատակարարման կոալիցիան ներառում է ութ երկիր՝ Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Կանադա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան և Պորտուգալիա։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, փետրվարի 14-ին Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ Լլոյդը նշել է, որ դաշինքի նպատակը «ոչ միայն տեխնիկայի տեղափոխումն է, այլև երկարաժամկետ հեռանկարում ռազմական հնարավորությունների ապահովումը»։
«Մենք կքննարկենք արդյունաբերական նախաձեռնությունները, որոնք կօգնեն երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինային», - ասել է նախարարը:
Հունվարին Գերմանիայի իշխանությունները թույլ տվեցին այլ երկրներին իրենց գերմանական Leopard տանկերն ուղարկել Ուկրաինա։ Ինքը՝ Բեռլինը, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերին 14 տանկ մատակարարելու մասին։ ABC-ի փոխանցմամբ՝ 12 երկիր պատրաստ է Կիևին մատակարարել ընդհանուր առմամբ 100 Leopard 2 տանկ: Երեկ՝ փետրվարի 13-ին, ուկրաինացի զինվորականները սկսել են այդ տանկերը շահագործելու ուսուցումը Գերմանիայում։