ԱՄՆ-ն նախատեսում է ռազմավարական պաշարից 26 մլն բարել նավթ վաճառել այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին մատակարարումների համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրանց համաձայն՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների ծավալը 371,5 միլիոնից կնվազի 345 միլիոն բարելի։ Նավթի պահեստավորման ընդհանուր հզորությունը կազմում է 714 մլն բարել։
Այս լուրերի ֆոնին նավթի գները նվազել են 1%-ի սահմանում։ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0,69%-ով՝ մինչև 86,01 դոլար մեկ բարելի համար։ WTI-ի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 1,09%-ով՝ հասնելով 79,27 դոլարի։
2022 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ռազմավարական պաշարներից 180 միլիոն բարել նավթի ամենամեծ վաճառքի մասին՝ փորձելով նվազեցնել վառելիքի գները։ Արդյունքում նավթի ռազմավարական պաշարները գտնվում էին 1984 թվականի մարտից ի վեր ամենացածր մակարդակի վրա։ Հոկտեմբերին ԱՄՆ-ն վաճառքի է հանել ռազմավարական պաշարից ևս 15 մլն բարել նավթ։