Ալմաթիում ծնողները պայմանավորվել են զույգի հետ՝ իրենց նորածին դստերը վաճառելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստան» թելեգրամյան ալիքը։
Ամուսինները պայմանավորվել են, որ դստերը 2 մլն տենգեով (4400 դոլար) կտան անծանոթ մարդկանց։ Նրանք նախապես գնորդներ են գտել, դուրս են եկել ծննդատնից ու անմիջապես եկել զույգի մոտ՝ նորածին դստերը տալու նրանց։
Զույգը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։ Աղջկա հոր խոսքով՝ ինքն ու կինը երկու երեխա ունեն, ուստի ցանկացել են իրենց աղջկան տալ մի զույգի, որը չի կարող երեխաներ ունենալ։