Ստեփանակերտ - Գորիս միջպետական մայրուղուն հայտնված ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողություններին աջակցում են նաև Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչները։ Համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան հաստատել է իրենց մասնակցությունը, այսպես ասած, «էկոակտիվիստների» ակցիային։
Շուշի-Քարին տակ խաչմերուկում ադրբեջանցիների կողքին հայտնված Ադրբեջանի ռուսական համայնքի անդամների ներկայությունից է զարմացած 20 տարի առաջ Արցախում ընտանիք կազմած, ազգությամբ ռուս Օլյան: Նա նշում է՝ շատ լավ գիտի՝ ովքեր են ադրբեջանցիներն ու ինչ նպատակներ կարող են ունենալ.
«Մի՞թե չեն հասկանում, որ 120 հազար արցախցիների հետ իրենք նաեւ այստեղ ապրող հարյուրավոր ռուսներին են պաշարել»:
Շրջափակման դժվարություններին Օլյան արդեն հասցրել է հարմարվել։ 57 օր շարունակ սննդի բացակայությունը, պարբերաբար՝ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի խափանումներն իր ընտանիքի համար նույնպես դժվարություններ են ստեղծել։ Տանը դպրոցահասակ երեխա ունի, բայց ամենադժվարը ՀՀ-ում սովորող դստեր կարոտին դիմանալն է։
Մանրամասները՝ տեսանյութում։