Իրանի ԱԳՆ-ն Կիևից պատասխան է պահանջել Զելենսկու գրասենյակի խորհրդականի խոսքերի պատճառով
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Կիևից պատասխան է պահանջել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ակնարկների առնչությամբ՝ Սպահանում ռազմական օբյեկտի վրա անօդաչու սարքերի հարձակմանը Կիևի հնարավոր մասնակցության մասին։
Ավելի վաղ Պոդոլյակն իր Twitter-ում գրել էր, որ Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու սարքի հարձակումը և Ազարշահրի գործարանում պայթյունը կարող են կապված լինել ուկրաինական իրադարձությունների և Իրանի կողմից Ռուսաստանի ենթադրյալ օգնության հետ՝ գրելով, որ «Ուկրաինան ձեզ զգուշացրել է»։
«Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը դատապարտել է Ուկրաինայի նախագահի խորհրդականի թշնամական և սադրիչ դիրքորոշումը, կասկածելի է անվանել Սպահանի ռազմական համալիրի դեմ վերջին ավերիչ գործողության վերաբերյալ նրա հայտարարությունները և պահանջել է ուկրաինական կողմից հստակ պարզաբանում այս հարցում»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։